Բաժիններ՝

Ժամանակակից արվեստի և ճարտարապետական տարածքների միավորմանն ուղղված ինքնատիպ հայացքը՝ «Տասնհինգ դիտակետ» ցուցահանդեսում

Մայիսի 3-13-ը «Հայ Արտ» մշակույթի կենտրոնում տեղի կունենա շվեյցարացի արվեստագետ Ֆելիչե Վարինիի «Տասնհինգ դիտակետ» ( «Quinze points de vue») խորագիրը կրող ցուցահանդեսը, որի մասին այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում մանրամասնեցին Հայաստանում Շվեյցարիայի Համադաշնության դեսպան Լուկաս Գասերը, «Մշակույթների երկխոսություն» կազմակերպության խորհրդի անդամ Սոնա Անդրեասյանը և շվեյցարացի արվեստագետ Ֆելիչե Վարինին:

Հայաստանում Շվեյցարիայի Համադաշնության դեսպան Լուկաս Գասերն իր խոսքում նշեց.

«Ուրախ եմ, որ այս ցուցահանդեսը՝ հայտնի արվեստագետ Ֆելիչե Վարինիի մասնակցությամբ, բացվելու է ֆրանկոֆոնիայի օրերի շրջանակներում, հատկապես, որ Շվեյցարիան բազմալեզու երկիր է, և ֆրանսերենը համարվում է մեր երկրի պաշտոնական լեզուներից մեկն է: Այս տարի կենտրոնացել ենք առավելապես վիզուալ արվեստների ընտրության, մասնավորապես՝ նկարչության, ճարտարապետության, ուրբանիզմի վրա, որի ամփոփիչ ցուցահանդեսը կլինի Ֆելիչե Վարինիի «Տասնհինգ դիտակետը» ( «Quinze points de vue»): Վարինին շատ յուրահատուկ ձեռագիր ունեցող արվեստագետ է, որի աշխատանյութը մեզ շատ է տպավորել, հատկապես նրանով, որ նա նկարում է ոչ թե կտավի վրա, այլ ճարտարապետական բաղադրիչների վրա՝ ստեղծելով արտասովոր արվեստ»:

Felice Varini and Ambassador of Switzerland to Armenia Lukas Gasser gave a press conference in Sputnik Armenia press club

Կարդացեք նաև

Felice Varini and Ambassador of Switzerland to Armenia Lukas Gasser gave a press conference in Sputnik Armenia press club

Խոսելով սեփական արվեստի յուրահատկությունների մասին՝ Ֆելիչե Վարինին ընդգծում է, որ «Տասնհինգ դիտակետ» ցուցահանդեսի շնորհիվ հայ հանդիսատեսը հնարավորություն կունենա ծանոթանալու ժամանակակից արվեստի և ճարտապապետական տարածքների միավորմանն ուղղված ինքնատիպ հայացքի հետ.

Felice Varini

««Տասնհինգ դիտակետն» արտասովոր է նրանով, որ լուսանկարների ցուցահանդես է, որոնք իրականում իմը չեն: Դրանք արվել են պրոֆեսիոնալ լուսանկարիչների կողմից, իմ 15 աշխատանքների հիման վրա, որոնք արվել են տարբեր վայրերում: Այս լուսանկարներն արդյունք են 20-25 տարիների երկարատև ու հետևողական աշխատանքների, որոնց ստեղծման համար օգտագործվել են տարածքը, ճարտարապետությունը, լույսը՝ ակնկալելով դիտորդի ակտիվ հայացքը: Լուսանկարներն արված են որոշակի դիտակետից, և, երբ նայում ես դրանց ֆիքսված որևէ դիտակետից՝ հնարավորություն ես ունենում ընկղմվելու նկարի մեջ: Բավական է տեղափոխել դիտակետը, և դուք ականատես կլինեք պայթող, բեկորների վերածվող՝ լիովին այլ պատկեր ունեցող տեսարանի»:

varini-2

varini-2 (1)

"Trois ellipses ouverts en désordre" Hasselt 2014

lead_large

"Dix-sept cercles oranges excentriques"

felice_varini_optical_illusions_11

????????????????????????????????????

Ասուլիսի բանախոս Սոնա Անդրեասյանը տեղեկացրեց, որ «Մշակույթների երկխոսության» կազմակերպության գլխավոր նպատակներից մեկն է ոչ միայն՝ հայ ժամանակակից արվեստագետների հանրահռչակումն արտասահմանում, այլև՝ օտարազգի արվեստագետների հանրահռչակումը տեղում՝ Հայաստանում. «Հենց սրանով պայմանավորված՝ Ֆելիչե Վարինին լինելով ժամանակակից արվեստի յուրատիպ մտածողությամբ օժտված ստեղածագործող՝ այսօր այստեղ է, իսկ նրա «Տասնհինգ դիտակետ» ցուցահանդեսը ներառում է միանգամից երեք միջոցառում, որոնք տեղի կունենան մայիսի 2-4-ը` «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում և «Միրզոյան» գրադարանում»:

"Huit carrés"

Ֆելիչե Վարինին (ծնված 1952թ.) ավելի քան 20 տարի հետազոտում է ճարտարապետական կառույցներ և տարածքներ: Շվեյցարացի արվեստագետի նրբին ներխուժումներն այդ տարածքների մեջ մեծ հետաքրքրության և ուշադրության առարկա են դարձել տարբեր երկրների հանդիսատեսի համար: Վարինին ստեղծագործական առարկա ընտրելով փակ տարածությունները, քաղաքային միջավայրը՝ ուրբան տարածքները, վերջիններիս մեջ ստեղծում է երկրաչափական աբստրակտ ինստալացիաներ, որոնք առաջին հայացքից, հնարավոր է, ըմբռնելի չեն դիտողի համար: Սակայն այլ դիտակետում կենտրոնացնելով հանդիսատեսի հայացքը՝ բացահայտում են տվյալ ճարտարապետական կառույցի առանձնահատկությունները:

Տեղեկացնենք, որ շվեյցարացի արվեստագետ Ֆելիչե Վարինիի «Տասնհինգ դիտակետ» խորագիրը կրող ցուցահանդեսի բացումը տեղի կունենա «Հայ Արտ» կենտրոնում՝ մայիսի 3-ին, ժամը 18:00-ին:

d-20 agr234a01 acrossthebuildingsbyfelicevarini3 28617a9bed494dbdb725e5c3ca9c01b2

"Trois carrés évidés, rouge jaune et bleu"

07_FeliceVarini 69-163a

????????????????????????????????????

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս