Արա Այվազյանը դեսպան է նշանակվել
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանով՝ Արա Այվազյանը ազատվել է Լիտվայի Հանրապետությունում, Լատվիայի Հանրապետությունում և Էստոնիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից:
Ս. Սարգսյանի մեկ այլ հրամանով Արա Այվազյանը նշանակվել է Մեքսիկայի Միացյալ Նահանգներում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը` Մեխիկո):