Թրամփի երկնաքերում կասկածելի փոշի են գտել, բժիշկները զննում են վեց մարդու
![](https://168.am/wp-content/uploads/2016/04/845568.jpg)
Բժիշկները նախազգուշական նպատակով մեկուսացրել են վեց մարդու, որոնք գտնվել են միլիարդատեր Դոնալդ Թրամփի երկնաքերում, երբ շենքում կասկածելի փոշի պարունակող նամակ է ստացվել: Այս մասին հայտնել է ամերիկյան CBS հեռուստաընկերությունը:
Հեռուստաընկերության տվյալներով՝ նրանց թվում, որոնց զննում են բժիշկները, ԱՄՆ-ի նախագահի պաշտոնին հավակնող միլիարդատիրոջ նախընտրական շտաբի աշխատակիցներ են եւ մի ոստիկան: Նախնական տվյալներով՝ կասկածելի ծրարը բացվել է «Թրամփ-թաուեր» կոչվող բարձրաբերձ շենքի հինգերորդ հարկի գրասենյակում: Այդ շենքն օգտագործում են այն աշխատակիցները, որոնք միլիարդատիրջն օգնում են անցկացնելու ընտրարշավը:
Որեւէ վտանգ ներկայացնում է արդյոք փոշին, ներկայում պարզ չէ, հաղորդել է ՏԱՍՍ-ը:
Լուսանկարը` AP