Ռոբերտ Քոչարյանի առանձնատան բակի մուտքի ուղղությամբ ուսումնական նռնակ նետած անձին հայտնաբերելու ուղղությամբ միջոցառումներ են ձեռնարկվում

ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության վարույթում քննվող քրեական գործով ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական եւ օպերատիվ-որոնողական միջոցառումներ՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի առանձնատան բակի մուտքի ուղղությամբ ուսումնական նռնակ նետած անձին հայտնաբերելու ուղղությամբ։

ՀՀ երկրորդ նախագահի առանձնատան բակի ուղղությամբ նռնակա նետվելու մասին ահազանգն ստանալուց հետո անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը եւ ձեռնարկել քննչական ու այլ անհետաձգելի դատավարական գործողություններ՝ դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ։ Նախնական տվյալներով՝ 2016 թվականի ապրիլի 15-ին՝ ժամը 18:25-ի սահմաններում, առերեւույթ հանցագործություն կատարած անձն ավտոմեքենայով մոտեցել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Սեդրակի Քոչարյանի առանձնատան բակի գլխավոր մուտքին, եւ ուսումնական նռնակ նետել պահակակետի ուղղությամբ։

Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում հարուցվել է քրեական գործ, կատարվել դեպքի վայրի զննություն, հարցաքննվել բազմաթիվ վկաներ։ Պարզվել է ավտոմեքենայի մակնիշն ու գույնը։ Ներկայումս օպերատիվ-հետախուզական մարմինների հետ համատեղ շարունակվում են իրականացվել ակտիվ քննչական եւ օպերատիվ-որոնողական միջոցառումներ՝ առերեւույթ հանցագործություն կատարած անձին հայտնաբերելու ուղղությամբ։

Քննության արդյունքների մասին տեղեկույթ կտրամադրվի լրացուցիչ։

ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

Տեսանյութեր

Լրահոս