Պաշտպանության և անվտանգության կոմիտեի համատեղ նիստը մեկնարկեց մեկ րոպե լռությամբ
![](https://168.am/wp-content/uploads/2016/04/banak.jpg99.jpg)
Այսօր Երևանում ՀՀ ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի և ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի պաշտպանության և անվտանգության կոմիտեի համատեղ նիստը մեկնարկեց մեկ րոպե լռությամբ` ի հիշատակ Ղարաբաղում Ադրբեջանի կողմից սկսված ռազմական գործողությունների հետևանքով զոհված հայ զինվորների:
Նիստի մասնակիցները քննարկելու են Հարավային Կովկասում ռազմաքաղաքական վիճակը, միջազգային ահաբեկչության, երկկողմ համագործակցության հարցեր` ուղղված անվտանգության ապահովմանը:
Նկատենք, որ նիստի աշխատանքային լեզուն հայերենն է, ապահովված է ռուսերենից թարգմանությունը, ինչը նախկինում հայ-ռուսական տարբեր մակարդակներով հանդիպումների բացակայում էր: