«Մի քիչ գլուխը հոտած ձիու նման է». Ռուբեն Հախվերդյանը՝ Դաշնակցության մասին
«Հա, ոնց որ պսակված լինեն դրանք իրար հետ»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադառնալով ՀՅԴ-ՀՀԿ համագործակցության հուշագրին, ասաց երգիչ, երգահան Ռուբեն Հախվերդյանը:
Հարցին՝ ըստ Ձեզ՝ այս վիճակի համար ՀՅԴ-ն ու ՀՀԿ-ն հավասարապես պատասխանատվություն չունե՞ն՝ հաշվի առնելով, որ համաձայնության են եկել, որ երկրում տեղի ունեցող բոլոր իրադարձությունների համար միասին են կիսելու պատասխանատվությունը, Ռ. Հախվերդյանն այսպես պատասխանեց.
«Ոչ մի բան էլ չեն կիսելու: Մի վախտ ՀՀՇ-ն էր, հետո այդ նույն ՀՀՇ-ն դարձավ ՀՀԿ: Ռուսը մի խոսք ունի՝ ասում է՝ աղբը միշտ ջրի վրա է: ՀՀԿ-ն հարմարվողական կուսակցություն է, և, ինչպես նկատեցիք, այստեղի ՀՅԴ-ն՝ նույնպես: Ես շատ հարգում եմ, սիրում եմ ու ընկերներ ունեմ դաշնակցական շարքայինների մեջ, բայց իմ կարծիքով՝ մի քիչ գլուխը հոտած ձիու նման է»:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում: