Սերժ Սարգսյանն ամբողջն օրն անց է կացրել ՊՆ-ում. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթի տեղեկություններով՝ ապրիլի 11-ին Սերժ Սարգսյանն առավոտյան ացելել է ՀՀ պաշտպանության նախարարություն եւ ողջ օրն անցկացրել է այս գերատեսչությունում: Նույն տեղեկությունների համաձայն՝ Սերժ Սարգսյանը ՊՆ-ից մեկնել է միայն ուշ երեկոյան: Ակնհայտ է, որ այդ այցելությունը սովորական չի եղել:
Միամտություն կլինի կարծել, որ Սերժ Սարգսյանը ողջ օրը ՊՆ-ում է անցկացրել զուտ այդ գերատեսչության ղեկավար կազմի հետ խորհրդակցություն անցկացնելու նպատակով:
Իհարկե, հայ հանրությունը եւս ՊՆ-ի ղեկավար կազմից բազմաթիվ հարցերի պատասխաններ է ակնկալում, բայց դրանք ապագայում, երբ ղարաբաղա-ադրբեջանական շփման գծի ներկա լարվածությունը ետեւում մնացած կլինի:
Եվ այս ֆոնին հետաքրքիր էր, որ երեկ երեկոյան Սերժ Սարգսյանը ՀՀ ազգային անվտանգության խորհրդի նիստ հրավիրեց, որը նվիրված էր ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում տիրող լարված վիճակին»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում: