 
                        Մինսկի խմբի համանախագահներին դիմավորած ցուցարարները սուլում էին ու վանկարկում` «Ճանաչում»
 
                                    Քիչ առաջ ԱԳՆ շենքից դուրս եկան ԵԱՀԿ Մինսկի խմբի երեք համանախագահները, որոնց դրսում հավաքված ցուցարարները դիմավորեցին սուլոցներով ու վանկարկումով` «ճանաչել»: Ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուոսրլիքն իր սմարթֆոնով լուսանկարեց ցուցարարներին, այնուհետև երեք համանախագահները ՀՀ և ԼՂՀ դրոշների ու պաստառների կողքով անցնելով` հեռացան ԱԳՆ տարածքից:
Լրագրողի հարցին, թե ինչո՞ւ Մինսկի խումբը, բացի դատապարտող և կողմերի միջև հավասարություն դնող հայատարությունից, այլ քայլեր չի նախաձեռնում, Ուորլիքը չպատասխանեց` ասելով, որ այսօր մամուլի ասուլիս է հրավիրված, որի ընթացքում նա կպատասխանի հարցերին:
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        