 
                        Թուրքիան անօրինական կերպով երկրից վտարում է սիրիացի փախստականներին. Amnesty
 
                                    Թուրքիան հունվարի կեսին մի քանի հարյուր սիրիացիների ստիպել է վերադառնալ հայրենիք, հայտարարել է Amnesty International միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը:
Կազմակերպության տեղեկություններով՝ մոտ 100 սիրիացի փախստական է ամեն օր վտարվում Թուրքիայից: Թուրքիան նրանց չի գրանցվում, հայտնում է BBC-ն: Անկարան հերքում է մեղադրանքները:
Amnesty International-ի տվյալները կասկածի տակ են դնում Թուրքիայի և Եվրամիության միջև գործարքը: Համաձայնագիրը նախատեսում է պարտադրաբար Թուրքիա վերադարձնել Մերձավոր Արևելքի և Հյուսիսային Աֆրիկայի երկրների փախստականներին, ովքեր Եվրոպա են ներթափանցում Թուրքիայի տարածքով:
Amnesty-ն, սակայն, ենթադրում է, որ Թուրքիան կարող է անվտանգ երկիր չլինել փախստականների համար: Կազմակերպությունը հայտարարում է, որ նրանց այնտեղ գրեթե չեն գրանցում, ինչը սահմանափակում է մատչումը բժշկական օգնությանն ու այլ ծառայություններին:
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        