«Ատլետիկոն» պլանավորում է ձեռք բերել Բենտեկեին և վերադարձնել Կոստային
«Ատլետիկոն» ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ մտադրվել է ուժեղացնել հարձակողական գիծը:
Ակումբի պլանների մեջ է մտնում «Լիվերպուլի» հարձակվող Կրիստիան Բենտեկեի ձեռքբերումը, ում նկատմամբ հավակնություններ ունեն նաև «Յուվենթուսը» և «Վեսթ Հեմը»: «Կարմիրների», իրենց հերթին, պլանավորում են բելգիացու տրանսֆերից ստանալ 32 մլն ֆունտ:
Բացի Բենտեկեին ձեռք բերելուց, «Ատլետիկոն» ցանկանում է վերադարձնել «Չելսիի» հարձակվող Դիեգո Կոստային, ով ավելի վաղ պաշտպանել է մադրիդյան ակումբի գույները:
Պատրաստեց Անի Գաբուզյանը