Բաժիններ՝

Սիրիական բանակն իր վերահսկողության տակ է վերցրել Պալմիրայի պատմական հատվածը

Սիրիայի կառավարական բանակն իր վերահսկողության տակ է վերցրել Պալմիրա (Թադմոր) քաղաքի պատմական հատվածը, հայտնում է RIA Novsoti գործակալությունը։

«Սիրիական բանակը վերահսկողություն է սահմանել պատմական Թադմոր քաղաքում»,- Sputnik գործակալության հետ զրույցում հայտնել է բրիգադային գեներալներից մեկը։ Նա նշել է, որ դրա համար ավիահարվածներ հարկավոր չեն եղել։

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն անցած շաբաթ, ելույթ ունենալով Սիրիայից վերադարձած ռուս զինծառայողների առաջ, վստահություն էր հայտնել, որ սիրիական Պալմիրան կազատագրվի ԴԱԻՇ-ի զինյալներից։

Իր հերթին, ՌԴ-ում Սիրիայի դեսպան Ռիադ Հադդադը հայտարարել էր, որ Սիրիայի բանակը կարողացել է նախապատրաստվել Պալմիրայի ազատագրմանը շնորհիվ Ռուսաստանի ռազմատիեզերական ուժերի աջակցության:

Պալմիրան, որի հնագույն հուշարձանները ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում են ներառված, ահաբեկիչները գրավել էին 2015թ. մայիսին: Մինչ քաղաքը հանձնելը սիրիական բանակը տարհանել էր քաղաքի բնակիչների մեծ մասին ու Պալմիրայի թանգարանի պատմական ցուցանմուշները:

Քաղաքը նվաճելուց հետո ոչնչացման սպառնալիքի տակ էին հայտնվել հնագույն տաճարներն ու ավերակները:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս