Բրյուսելում պայթյունների հետևում կանգնած են ոստիկանությանը քաջածանոթ Բաքրաուի եղբայրները. ԶԼՄ-ներ
Մահապարտ ահաբեկիչները, որոնք երեկ պայթյուններ էին իրականացրել Բրյուսելի օդանավակայանում, եղել են Բաքրաուի եղբայրները, որոնք ծանոթ են եղել ոստիկանությանը, հայտնում է բելգիական հեռուստատեսությունը՝ հղում կատարելով ոստիկանությունում աղբյուրներին:
Երրորդ ահաբեկչի որոնումները, որը եղել է Խալիդ ու Բրահիմ եղբայրների հետ օդանավակայանում, շարունակվում են, հայտնում է BBC-ն:
Վերջին տվյալների համաձայն՝ Բրյուսելում պայթյունների հետևանքով զոհվել է 34 մարդ:
Հիշեցնենք, որ երեքշաբթի առավոտյան պայթյուն էր տեղի ունեցել Բրյուսելի «Զավենտեմ» միջազգային օդանավակայանում՝ քաղաքի հյուսիս-արևելքում: Մոտավորապես 1 ժամ անց պայթյուն էր որոտացել Բրյուսելի կենտրոնում գտնվող «Մալբեկ» կայարանում՝ Եվրամիության շենքերի հարևանությամբ: