Մոգերինին արտասվել է Բրյուսելի ահաբեկչությունների մասին լուրը հաղորդելիս
ԵՄ դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին չի կարողացել զսպել արցունքները Բրյուսելի ահաբեկչությունների մասին հայտարարության ժամանակ:
Նա ստիպված է եղել ընդհատել է մամուլի ասուլիսը, հայտնում է RIA Novosti-ն:
Ավելի վաղ հաղորդվել է, որ Բելգիայի վարչապետ Շառլ Միշելը հայտարարությամբ է հանդես եկել՝ կապված Բրյուսելի ահաբեկչությունների հետ: Նա ընդգծել է, որ Բելգիայի մայրաքաղաքում երկու ահաբեկչություն է իրականացվել՝ օդանավակայանում ու մետրոպոլիտենում: