Ապրիլի 7-ին Դմիտրի Մեդվեդևը գալու է Հայաստան
ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասել է, որ ապրիլի 7-ին Հայաստան է ժամանելու ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը:
Անդրադառնալով ԵԱՏՄ տարածքում էներգակիրների առևտուրը ռուբլիով իրականացնելու առաջարկին՝ Հ. Աբրահամյանն ասաց, որ այդ հարցում դեռ առաջընթաց չկա: «Դա քննարկվում է Եվրասիական տնտեսական միության շրջանակներում: Ապրիլի 7-ին կլինի Ռուսաստանի վարչապետի այցը Հայաստան, իսկ ապրիլի 8-ին կլինի Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների վարչապետերի այցը: Մենք կանցկացնենք Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստ, որի ժամանակ կաշխատենք քննարկել այդ հարցը և ունենալ պատասխաններ»,-ասաց նա: