«ՀՀԿ-ն է, որ կարող է առաջնորդել երկրում համակարգային փոփոխությունները». Արմեն Աշոտյան. «Առավոտ»
Քաղաքական կուսակցությունների հեռանկարը Հայաստանում պայմանավորվում է երկու կարեւորագույն իրողություններով.
1. Անցումը խորհրդարանական հանրապետության կառավարման մոդելին քաղաքական դաշտում բացառիկ դերակատար է դարձնում քադաքական կուսակցություններին՝ ճեղքելով նորագույն պատմության ընթացքում չափից ավելի անհատականացված քադաքական համակարգերի ավանդույթը՝ մասնավորապես Հայաստանի Հանրապետության երկու նախկին եւ մեկ գործող նախագահների առեղծվածային եռանկյունին։ Այս ռազմավարական իրողությունը գիծ է քաշում նման քաղաքագիտական զարգացումների տակ՝ նոր մարտահրավերներ եւ հնարավորություններ բացելով քաղաքական դաշտում։ «Իմ կուսակցությանը իմ ժողովուրդն է» կոնցեպտը այլեւս չի կարող կիրառելի լինել քաղաքական կյանքում, երբ նորացված Սահմանադրությամբ հստակ տարանջատվում են կուսակցությունը, որպես դերակատար, ժողովրդից՝ որպես «երկրպագու»։
2. Երկրորդ մարտավարական գործոնը 2017 թվականի խորհրդարանական ընտրություններն են, որոնք աոաջին անգամ մեր պատմության մեջ դաոնալու են իրականում երկրի ապագայի համար վճռորոշ ընտրություններ խորհրդարանին վերապահված քադաքական ղեկավարման եւ որոշումներ կայացնելու տեսակետից։ Եթե վերհիշենք Սահմանադրական հանրաքվեի քարոզարշավը, ապա ակնհայտ կդաոնա, որ երկրի կառավարման նոր մոդելի դեմ կատաղի պայքար են մղել հենց այն քաղաքական շրջանակները, որոնց կուսակցական ինստիտուցիոնալ կարողությունները կամ այլեւս բացակայում են (նախկին Նախագահ Ռ. Քոչարյան), կամ գտնվում են ակնհայտ ազատ անկման փուլում (ՀԱԿ, «ժառանգություն»)։ Ստեղծված իրավիճակում մրցակցային առավելություն են ստանում ինչպես կուսակցական գործունեության ամուր մեխանիզմներ եւ ավանդույթներ ձեւավորած քադաքական ուժերը (ՀՀԿ, ՀՅԴ, ԲՀԿ, մասամբ՝ ՕԵԿ), այնպես էլ քաղաքական նոր լիդերության ամբիցիաներ դրսեւորող գործիչների շուրջ տարբեր աստիճանի հաջողությամբ բյուրեղացող նորաստեղծ կուսակցությունները («Քաղաքացիական պայմանագիր», «Լուսավոր Հայաստան» եւ այլն)։
Հայաստանի Հանրապետական կուսակցության համար այս երկու գործոններին գումարվում է եւս մեկը՝ ՀՀ նախագահ, ՀՀԿ ղեկավար Սերժ Սարգսյանի փետրվարի 12-ի ծրագրային ուղերձը, որը խարսխված լինելով նորացված Սահմանադրության քաղաքական եւ քաղաքագիտական իրողությունների վրա՝ պարունակում էր նաեւ ներիշխանական, իմա՝ ներկուսակցական բարեշրջումների համար հստակ ուդենիշներ՝ անհատականից մինչեւ ինստիտուցիոնայ մակարդակ։ Նախագահի ուղերձի այդ հատվածը երկաթյա տրամաբանություն ունի՝
- Հնարավոր է փոխել երկիրը, եթե մենք ինքներս ենթարկվենք դինամիկ ու տրամաբանված փոփոխությունների,
- Հնարավոր է մնալ իշխանություն, եթե մենք ինքներս փոխվենք, եւ այդ փոփոխությունները համարժեք լինեն հասարակության հիմնական հատվածի ակնկալիքներին ու սպասումներին,
- Հնարավոր է լինել այդ թիմի մաս, եթե անհատական մակարդակով փոփոխությունների հրամայականը ոչ այնքան քաղաքական հրահանգ է, որքան ներքին համոզմունք։
Հայաստանի Հանրապետական կուսակցությունը քաղաքական ունիկալ դերակատար է։
ԱՐՄԵՆ ԱՇՈՏՅԱՆ
ՀՀԿ փոխնախագահ