Բաժիններ՝

«Լիցենզիայի իմաստը ո՞րն է». տաքսու վարորդները բարձրաձայնում են իրենց խնդիրների մասին

Այսօր Սմբատ Զորավար 11 հասցեում («Երևան մոլի» դիմաց) նախատեսված էր ՀՀ Տրանսպորտի և կապի փոխնախարար Ա. Առաքելյանի հանդիպումը տաքսու վարորդների հետ։ Հանդիպման ընթացքում պետք է քննարկվեր տաքսիների լիցենզավորման թեման: «Քաղաքացիական դիրքորոշում» հ/կ-ի ղեկավար Գևորգ Դոստուրյանն ասաց, որ իրենք են հրավիրել փոխնախարարին, իսկ հանդիպումից առաջ նա տեղեկացրել է, որ կառավարությունում է ու չի հասցնում գալ: Վարորդների հետ զրույցից պարզ դարձավ, որ նրանց դժգոհությունները հակասում են իրար. մի մասը կողմ էր տաքսիների լիցենզավորմանը, իսկ մյուս մասը՝ դեմ:

Գևորգ Դոստուրյանն ասում է, որ իրենց մոտ գրանցված 1450 վարորդները բողոքում են, որ մայրաքաղաքում լիցենզավորված տաքսիներից երկու անգամ ավելի գործում են չլիցենզավորված տաքսիներ, ըստ նրա՝ չլիցենզավորվածները նեղվում են, որ բավարար գումար չեն կարողանում վաստակել. «Մենք առաջարկում ենք ստուգայցեր՝ ոչ թե նրա համար, որ մյուսները չքշեն, ո՛չ, Հայաստանում լիցենզիայի տրամադրման քանակի սահմանափակում չկա, տրամադրում են ցանկացած դիմողի, ընդամենը պետք է հաշվիչ ձեռք բերել և դիմել»:

taxi-varord (3) taxi-varord (1) taxi-varord (2)

Ավտովարորդների պաշտպանության լիգայի նախագահ Պողոս Օղլուկյանը, սակայն, այլ կարծիքի է՝ լիցենզիայի իմաստը ո՞րն է. «Ես պարոն Առաքելյանին երկու անգամ հարց տվեցի և պատասխան չստացա: Ես նախորդ տարվանից առաջարկություն եմ արել. ուզո՞ւմ է տաքսի վարել, մարդն ունի արձակուրդ, աշխատավայրից 20 օրով արձակուրդ է ստացել, գումարը չի բավարարում ընտանիքին պահելու համար, մտնում է կրպակ, գնում է կտրոն, վարում է տաքսի: ՃՈ-ն կտեսնի՝ կտրոնն ամրացված է, մարդը հանգիստ թող տաքսին վարի, չկա կտրոն՝ թող կանգնեցնի ու արձանագրություն կազմի: Լիցենզիա ունեցողն ու չունեցողն այսօր նույնն են, լիցենզիա ունեցողները ոչ մի առավելություն չունեն»:

Կարդացեք նաև

Վարորդները բողոքում են ոչ միայն՝ լիցենզիայից, այլ նաև՝ կարմի գծերից, նշելով, որ չգիտեն, թե որտեղ կանգնեցնեն մեքենան, որ չտուգանվեն:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս