Մոսկվան հայտնվել է 9 բալանոց խցանումներում

Ռուսաստանի մայրաքաղաքում մարտի 2-ի առավոտյան գրանցվել են 9 բալանոց խցանումներ: Այս մասին վկայում են «Յանդեքս:Քարտեզներ» ծառայության տվյալները:

«Օրվա առաջին կեսին ամենաբարդ ճանապարահային իրավիճակն է ամբողջ անցած ձմռան ընթացքում»,- ասված է Twitter-ի «Յանդեքս: Խցանումների» Էջում:

Մարտի 2-ին ավելի վաղ Մոսկվայի իշխանություններն ավտոմոբիլիստներին հորդորել են հրաժարվել անձնական փոխադրամիջոցներով ուղեւորություններից՝ ձյան սաստիկ տեղումների պատճառով, որը շարունակվել է ամբողջ գիշեր: Քաղաքապետարանում նաեւ հայտնել են, որ ամբողջ օրվա ընթացքում սպասվում են բարդ եղանակային պայմաններ. ձյուն, մերկասառույց, ձնահյուսեր ճանապարհներին:

ՌԴ մայրաքաղաքում ձյան տեղումներն սկսվել են մարտի 1-ի երեկոյան: Գիշերը քաղաքում տեղացել է 17 միլիմետր ձյուն, ինչը կազմում է ամսական նորմայի կեսը: Ձյան պատճառով Մոսկվայի օդանավակայաններում չեղարկվել է շուրջ 100 չվերթ, եւս 72-ը հետաձգվել են:

Տեսանյութեր

Լրահոս