«Ռոուզին մտածել է ինքնասպանության մասի՞ն. դա նրան ավելի ուժեղ կդարձնի». Հոլլի Հոլմ
Թեթևագույն խաղի UFC չեմպիոնուհի Հոլլի Հոլմը կիսվել է մտքերով վերջերս Ռոնդա Ռոուզիի կողմից կատարած հայտարարության վերաբերյալ, ով խոստովանել էր, որ պարտությունից հետո մտածել է ինքնասպանության մասին:
Հիշենենք, որ անցյալ տարվա նոյեմբերին Հոլմը նոկաուտի էր ենթարկել Ռոնդային` խլելով նրանից տիտղոսը:
«Երբ լսեցի այդ խոսքերը, մտածեցի. ինչպե՞ս արձագանքեմ ես դրան: Չեմ կարող ասել, որ ես ուրախ եմ, բաց չեմ էլ ասի. «Օ, ինչպես եմ ափսոսում»: Ես այսպես եմ մտածում, իսկ դուք հասկացեք այնպես, ինչպես ուզում եք:
Երկարաժամկետ հեռանկարում դա Ռոնդային հոգեպես ավելի ուժեղ կդարձնի: Ցավակցում եմ նրան այն բանի համար, ինչ եղավ: Երբ ես պարտվում էի, մարդիկ ասում էին. «Սա աշխարհի վերջը չէ», իսկ ես պատասխանում էի. «Բայց զգացողությամբ՝ դա հենց աշխարհի վերջն է»: Եթե ինչ-որ բանի մեջ դնում ես հոգիդ ու սիրտդ, և դա աղետալի ավարտ է ունենում, դա սարսափելի է: Զզվելի զգացողություն է»,- ասել է Հոլմը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը