Լոնդոնում հանձնվել են հեղինակավոր BAFTA արարողության մրցանակները. Դի Կապրիոյի մասնակցությամբ «Փրկվածը» ֆիլմը ճանաչվել է «Տարվա լավագույն ֆիլմ»
Երեկ ուշ երեկոյան Լոնդոնում տեղի է ունեցել BAFTA-ի (Բրիտանական կինոյի և հեռուստատեսային արվեստի ակադեմիա) կողմից շնորհվող մրցանակների հանձնման արարողությունը, հայտնում է BBC-ն:
«Տարվա լավագույն ֆիլմ» է ճանաչվել ռեժիսոր Ալեխանդրո Գոնսալես Ինիարիտուտի «Փրկվածը» դրաման: Ֆիլմի գլխավոր դերակատար Լեոնարդո Դի Կապրիոն ճանաչվել է «Լավագույն դերասան»: Դերասանը հայտարարել է, թե շատ զգացված է մրցանակն ստանալով ու իր համար մեծ պատիվ է համարում այն ստանալը: «Փրկվածն» առաջադրվել էր 8 մրցանակի, սակայն արդյունքում ստացավ 5-ը:
Ռեժիսոր Ջոն Միլլերի «Խենթ Մարքսը. Զայրույթի ճանապարհ» ֆիլմն արժանացել է 4 մրցանակի:
26-ամյա Բրի Լարսոնը ճանաչվել է «Լավագույն դերասանուհի» «Սենյակը» ֆիլմի համար:
Երկրորդ պլանի լավագույն տղամարդու ու կանացի դերակատարման համար մրցանակների են արժանացեկ Մարք Ռայլենսը՝ Սթիվեն Սփիլբերգի «Լրտեսական կամուրջը» ֆիլմի համար ու Քեյթ Ուինսլեթը՝ Դեննի Բոյլի «Սթիվ Ջոբս» ֆիլմի համար:
«Բրիտանական լավագույն ֆիլմ» է ճանաչվել իռլանդացի ռեժիսոր Ջոն Քրաուլիի «Բրուքլին» ֆիլմը:
Արարողությունը վարել է բրիտանացի հայտնի գրող ու դերասան Սթիվեն Ֆրայը: