Ի՞նչ զգեստով ամուսնանալ. 2016թ. գարնան ամենանորաձև հարսանեկան տրենդները
Հարսանիքը կարևոր իրադարձություն է շատ աղջիկների համար: Այդ արարողությանը երկար են սպասում և մանրամասն պատրաստվում են: Այդ օրը հարսնացուի կերպարը պետք է լինի կատարյալ և տպավորիչ: Ինչպիսի՞ հարսանեկան զգեստներն են նորաձև լինելու այս գարնանը: novate.ru կայքը հավաքել է հարսանեկան նորաձևության առավել հետաքրքիր և ուշագրավ տրենդները:
1. Կոկտելային կարճ զգեստ
Այսօր զույգերը հրաժարվում են կրել ավանդական փարթամ զգեստներ` դրանք փոխարինելով թեթև, նուրբ և կարճ զգեստներով:
2. Տաբատե կոստյում
Տաբատները նորաձևության մեջ են մտել դեռ անցյալ տարի, բայց դրանք այնքան են դուր եկել հարսնացուներին, որ հարսանեկան տաբատե կոստյումը նորաձև է նաև այս գարնանը: 3. Ծաղկավոր նախշեր
Վարդագույն կամ կապույտ հարսանեկան զգեստով այսօր ոչ մեկին չես զարմացնի, իսկ ահա ծաղկազարդ զգեստները նորույթ են, որոնք խոստանում են երկար մնալ նորաձևության աշխարհում:
4. Թռչունի նման
Փետուրների առկայությունը հարսանյաց զգեստի վրա շատ թարմ և ստեղծագործ միտում է:
5. Երկար թևեր
Կրկին նորաձև են երկար ժանյակազարդ թևերը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը