Հայտնի են Եվրոպայի ամենաէժան մայրաքաղաքները
Trivago զբոսաշրջային ծառայության ներկայացուցիչները հետազոտություն են անցկացրել, որի ընթացքում որոշվել են Եվրոպայի ամենահայտնի ու բյուջետային մայրաքաղաքները, ինչպես նաև՝ զբոսաշրջային քաղաքները, հայտնում է The Daily Mail-ը:
Պարբերականը հայտնում է, որ եվրոպական ամենաէժան մայրաքաղաքների թվում առաջին հորիզոնականում բուլղարական Սոֆիան է, որտեղ ապրելը միջինը կարժենա 67 դոլար՝ օրական:
Երկրորդ տեղը զբաղեցրել է Սկոպիեն (Մակեդոնիա), որտեղ միջին վիճակագրական զբոսաշրջիկը 1 օրում կծախսի 70 դոլար, եռյակը եզրափոկում է Սարաևոն (Բոսնիա և Հերցեգովինա)՝ միջինը 74 դոլարով:
Միևնույն ժամանակ, Եվրոպայի ամենաթանկ մայրաքաղաք է ճանաչվել Լոնդոնը (267 դոլար՝ հյուրանոցային համարում 1 գիշեր անցկացնելու համար), երկրորդ տեղում շվեյցարական Բեռնն է՝ 219 դոլարով, ու Փարիզը (196 դոլարով):