Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցները չեղյալ կհայտարարվեն միայն Ղրիմը վերադարձնելուց հետո. Եվրախորհրդարան
Եվրախորհրդարանը Ղրիմի վերադարձը Ուկրաինայի կազմ անվանել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցները չեղյալ հայտարարելու պայմաններից մեկը: Այս մասին ասվում է Եվրախորհրդարանի բանաձևում, որն ընդունվել է Ստրասբուրգի նստաշրջանի ժամանակ: Այս մասին տեղեկացնում է korrespondent.net-ը:
«Ուկրաինայի վերահսկողության վերականգնումը թերակղզու նկատմամբ հանդիսանում է պայմաններից մեկը, որը անհրաժեշտ է Ռուսաստանի Դաշնության հետ համագործակցության վերականգման, այդ թվում՝ համապատասխան պատժամիջոցների չեղյալ հայտարարման համար»,- ասվում է բանաձևի տեքստում:
Բացի այդ՝ Եվրախորհրդարանը դատապարտել է Ղրիմում մարդու իրավունքների խախտումը, մասնավորապես Ղրիմի թաթարների:
«Ռուսաստանը պատասխանատվություն է կրում ողջ բնակչության անվտանգության, մարդու իրավունքների վիճակի, բնիկ թաթարների ու Ղրիմի մյուս փոքրամասնությունների մշակութային ու կրոնական իրավունքների համար»,- ասվում է բանաձևում:
Եվրախորհրդարանականները աջակցել են ԵՄ-ի ղեկավարության որոշմանը՝ արգելք սահմանել Ղրիմից ներկրումների վրա, եթե այն չի ուղեկցվում ուկրաինական իշխանությունների սերտիֆիկատներով ու չի հայտնվում սահմանափակող միջոցառումների տակ: