Վրաստանում գրիպի վիրուսից մահացել է 9 մարդ
Լաբորատոր կերպով հաստատվել է, որ 2 օր առաջ Աջարիայում մահացած երիտասարդ կինը դարձել է խոզի գրիպի (H1N1) զոհ:
Ինչպես հայտնել է «Ռուսթավի-2» հեռուստաալիքին համաճարակաբան Գեորգի Չախունաշվիլին, հիվանդ կինը պատկանել է ռիսկի խմբին, նրա մահվան պատճառն ուշացած բուժումն է եղել: Այս մասին հայտնում է «Գրուզիա օնլայնը»:
Մինչ այդ, Վրաստանում գրիպի վիրուսից մահացել է 9 մարդ, նրանցից 8-ը մահացել է հենց խոզի գրիպից:
Վրաստանի հիվանդությունների վերահսկման կենտրոնը տեղեկացնում է, որ գրիպով հիվանդացության ցուցանիշը նորմայի սահմաններում է ու համաճարակի վտանգ չկա: