ԵՄ-ում համաձայնության են եկել Թուրքիային 3 միլիարդ դոլարի օգնության տրամադրման շուրջ
Միգրացիոն ճգնաժամի կարգավորման շրջանակում ԵՄ-ն համաձայնության է եկել Թուրքիային հատկացվելիք բազմամիլիարդանոց օգնության փաթեթի տրամադրման շուրջ: ԵՄ անդամ երկրների դեսպանները Բրյուսելում փետրվարի 3-ին կայացած հանդիպմանը համաձայնել են Անկարային հատկացնել 2 միլիարդ եվրո: Եվս 1 մլրդ եվրո կտրամադրվի ԵՄ-ի բյուջեից, հայտնել են Եվրահանձնաժողովից:
Այդ գումարների օգնությամբ պլանավորվում է բարելավել սիրիացի փախստականների վիճակը, որոնք գտնվում են Թուրքիայի տարածքում: Խոսքը, մասնավորապես, ներգաղթյալների բժշկական սպասարկման լավացման ու ուսումնական հաստատությունները մատչելի դարձնելու մասին է, հայտնել է Եվրահանձնաժողովի փոխնախագահ Ֆրանս Տիմմերմանսը:
Այդ ծրագրի նպատակն է նվազեցնել փախստականների թիվը, որոնք ստիպված են ապաստան որոնել Եվրոպայում:
Թուրքիային բազմամիլիարդանոց փաթեթի տրամադրմանը երկար ժամանակ ընդդիմանում էր Իտալիան:
Անկարային ֆինանսական օգնության տրամադրման մասին սկզբունքային պայմանավորվածությունը ձեռք էր բերվել Բրյուսելում 2015թ. նոյեմբերին կայացած ԵՄ-Թուրքիա գագաթաժողովի ժամանակ, հայտնում է korrespondent.net-ը: