Ֆրանկ-Վալտեր Շտայնմայեր. «Հետաքննության մեխանիզմը կարևոր է». Մեդիամաքս

Գերմանիայի արտաքին գործերի նախարար, ԵԱՀԿ Գործող նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի բացառիկ հարցազրույցը Հայաստանի համար` տրված Մեդիամաքսին

– 2016 թ. Գերմանիան ստանձնել է ԵԱՀԿ նախագահությունը:  Որո՞նք են ձեր երկրի նախագահության առաջնահերթությունները:  

– Ներկայում մենք կանգնած ենք Սառը պատերազմի ավարտից ի վեր Եվրոպայում խաղաղությանն ու անվտանգությանը սպառնացող հավանաբար ամենալուրջ մարտահրավերի առջեւ: Մենք լիովին գիտակցում ենք, թե ինչ է նշանակում ստանձնել ԵԱՀԿ նախագահությունը նման դժվար ժամանակաշրջանում, եւ այն պատասխանատվությունը, որը մենք կրելու ենք Եվրոպայի համար: 

ԵԱՀԿ-ում մեր նախագահության համար մեր կողմից ընտրված կարգախոսն է՝  երկխոսության վերսկսում, վստահության վերստեղծում  եւ անվտանգության վերականգնում: Մենք տքնաջանորեն աշխատելու ենք այս առաջնահերթությունները կյանքի կոչելու համար: Վերջին տարիների ընթացքում Եվրոպայում  վստահությունը զգալիորեն պակասել է: Այն վերստեղծելը դժվար կլինի, բայց դա չանելու տարբերակ չկա: Ես ցանկանում եմ, որպեսզի մենք կարողանանք ասել գալիք սերունդներին՝ մենք արեցինք հնարավոր ամեն ինչ՝ պահպանելու խաղաղությունը մեր մայրցամաքում:  

– Որպես ԵԱՀԿ նախագահող երկիր՝ ինչպե՞ս եք դուք ակնկալում օգնել Մերձդնեստրի, Լեռնային Ղարաբաղի եւ Հարավային Կովկասի մյուս չլուծված հակամարտությունների կարգավորմանը:  

– Անկեղծ ասած, ես չեմ ցանկանում ընդունել ֆատալիզմի այն տեսակը, որն այդ հակամարտությունները պիտակավորում է որպես «սառեցված»: Յուրաքանչյուր տարի դրանք շարունակում են մարդկանց զրկանքների եւ խնդրո առարկա տարածաշրջանների լճացման պատճառ մնալ: Մենք ցանկանում ենք կայունացնել հրադադարները, վստահություն կառուցել եւ մեղմել մարդկանց առօրյա կենցաղը՝ ձեռնարկելով փոքր, բայց շոշափելի քայլեր, ինչպես օրինակ, բարելավել տնտեսական կապերը:   

Ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը, ապա մեզ մտահոգում է շփման գծի եւ Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ սահմանի  երկայնքով զինված բախումները: Գերմանիան կոչ է անում ակտիվացնել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո ընթացող բանակցությունները:  Այս ճանապարհին կարեւոր քայլ կլինի հրադադարի խախտումների հետաքննության մեխանիզմի ստեղծումը: 

Մերձդնեստրի մասով մենք փնտրում ենք համակողմանի կարգավորում, որը կճանաչի Մոլդովայի Հանրապետության ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը, եւ կտրամադրի Մերձդնեստրին հատուկ կարգավիճակ:  

Վրաստանում ևս իրավիճակը լուծման առումով բարդ է: Այնուամենայնիվ, վերջերս առաջընթաց է գրանցվել հակամարտության կողմերի միջեւ գործնական համագործակցության առումով: Մենք ցանկանում ենք պահպանել այս դրական դինամիկան՝  այն ամրապնդելով վստահության կառուցման միջոցներով եւ հումանիտար գործողություններով:

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Տեսանյութեր

Լրահոս