Մոսկվան չի մոռանա Թուրքիայի՝ ահաբեկչությանը ցուցաբերած աջակցությունը. Լավրով
Մոսկվան չի մոռանա, որ Թուրքիան «աջակցում է ահաբեկչությանը», սակայն բարեկամ կմնա թուրք ժողովրդին, հայտարարել է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը իտալական «Լիմես» ամսագրին տված հարցազրույցում, հայտնում է RIA Novosti-ն:
«Մենք չենք մոռանա ահաբեկչությանը ցուցաբերած այդ աջակցությունը, միևնույն ժամանակ, մենք հավասարության նշան չենք դնում այսօրվա իշխանությունների, որը անմիջական պատասխանատվություն է կրում Սիրիայում մեր զինծառայողների մահվան համար, ու թուրք ժողովրդի շրջանում մեր վաղեմի ու հուսալի ընկերների միջև»,- հայտարարել է Լավրովը:
Հիշեցնենք, որ ՌԴ պաշտպանության նախարարությունը դեկտեմբերի սկզբին հայտարարեց, որ Թուրքիան ԴԱԻՇ-ի նավթի հիմնական գնորդն է: Ընդ որում՝ ռուս զինվորականները նավթի անօրինական առևտրի մեջ մեղադրեցին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին ու նրա ընտանիքի անդամներին: