«Դաշնակցությունն ի՞նչ է՝ քաղաքական ինքնասպան է, մահապարտ է, պատրաստ է, այսպես ասած, հանուն մեծ գործի՝ իրենց պայթեցնե՞լ». Լևոն Զուրաբյան

«Արմեն Ռուստամյանը նախօրեին շատ հստակ ասաց՝ ՀՀԿ-ն հեղինակազրկված է: Պատկերացնո՞ւմ եք՝ դա ինչ է նշանակում. կոալիցիա կազմել պատրաստվող ուժն էլ է համոզված, որ ՀՀԿ-ն գոյություն չունի»,- այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցի ժամանակ այս մասին ասաց ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը՝ անդրադառնալով ՀՀԿ-ՀՅԴ սպասվող կոալիցիային:

Նրա խոսքով՝ ՀՅԴ-ն վստահ է, որ Սերժ Սարգսյանը մնալու է իշխանության, և այդ պատճառով փորձում է «թռիչք կատարել գնացքի վերջին վագոնը՝ հաջորդ խորհրդարան մտնելու համար»:

«Դաշնակցությունն ի՞նչ է՝ քաղաքական ինքնասպան է, մահապարտ է, պատրաստ է, այսպես ասած, հանուն մեծ գործի՝ իրենց պայթեցնե՞լ: Բնականաբար՝ ոչ, նրանց հաշվարկը շատ պարզ է՝ ՀՅԴ-ում վստահ են, որ Սերժ Սարգսյանը մնալու է իշխանության գլուխ, և նորից խախտումներով անցկացնել, ու փորձում են թռիչք կատարել գնացքի վերջին վագոնը, որ մտնեն խորհրդարան»,- ասաց ՀԱԿ ղեկավարը:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29