Բաժիններ՝

Եվրամիությունն Ադրբեջանին 3.5 մլն եվրո է հատկացրել

Եվրամիությունն Ադրբեջանին 3.5 մլն եվրո է տրամադրել միգրացիոն գործընթացները կառավարելու նպատակով: Այս մասին այսօր «Ապաստարանների, սահմանների ու միգրացիայի եվրոպական օրենսդրության նպաստ» նախագծի շնորհանդեսի ժամանակ հայտնել է Ադրբեջանում Եվրամիության ներկայացուցչության ղեկավար Մալենա Մարդը, տեղեկացնում է contact.az -ը։

Նա նշել է, որ տվյալ հարցը առաջնային է լինելու Բաքվի ու Բրյուսելի հարաբերություններում՝ միգրացիայի խնդրի լույսի ներքո:

Երկամյա նախագծի իրականացումը տեղի է ունենալու մի քանի փուլով, որի ընթացքում կազմակերպվելու են թրեյնինգներ ու այլ միջոցառումներ: Մասնավորապես, Ադրբեջանի պետական սահմանային ծառայությանը փոխանցվել է 400 հազար եվրո արժողությամբ սարքավորում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս