«Մենք Մեջլիսում չենք նստած». Ռուստամյանը` ԵԽԽՎ-ում

ԵԽ ԽՎ լիագումար նիստի ընթացքում իր դիրքորոշումը ներկայացրեց նաև ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության անդամ Արմեն Ռուստամյանը: Նա նշեց, որ առաջին բանաձևը, չնայած անընդունելի վերնագրի, չի հասել իր նպատակին, քանի որ դրանում նշված չէ, թե ով է մեղավոր սահմանային խախտումների համար և վերջապես` ում է ձեռնտու պահպանել ռազմական լարվածություն սահմանին և ոչ խաղաղություն:

«Մենք կոչ ենք անում դադարեցնել զինված գործողությունները: Ադրբեջանը հրաժարվում է սահմանային միջադեպերի բացահայտման մեխանիզմների ներդրումից, Ադրբեջանն է, որ համաձայն չէ ստատուս քվոյի հետ, բանաձևի համաձայն, միակ մեղավորը ՀՀ-ն է : Սա ցինիզմ է ,միանշանակ, ի դեպ սրանով չի սահմանափակվում, զեկուցողը կրկնում է Ադրբեջանի դիրքորոշումը: Զեկուցողը նույնիսկ, հրավերի համաձայն, չի փորձել լինել ՀՀ-ում և ԼՂ-ում, նա իր մանդատից ոչ միայն դուրս է եկել, այլ կրկնել է ադրբեջանական իշխանությունների պրոպանգանդիստների դիրքորոշումները»,- ընդգծեց Ռուստամյանը:

Նա նաև նախազգուշացրեց, որ ընդունելով նման բանաձևեր ԵԽ ԽՎ-ն ներքաշվում է Մինսկի Խումբ, այնինչ պետք է արբիտրի դեր ստանձնի և ոչ Ադրբեջանի: «Սա աննախադեպ բանաձև է, այսպիսի միակողմանի բանաձև դժվար էր պատկերացնել, սա մեղադրական եզրակացությունէ Հայաստանի դեմ, հնարավորություն չի տրվում ՀՀ-ին անաչառ դատական գործընթացի, մենք Մեջլիսում չենք նստած, այնինչ նման տպավորություն է ստեղծվում»,- ասաց Ռուստամյանը:

Տեսանյութեր

Լրահոս