Վնասազերծված «հանցավոր խմբի» գործով կալանավորված Սրբուհի Այվազյանն ազատ կարձակվի
Նախորդ տարի ՀՀ Ազգային անվտանգության ծառայության կողմից վնասազերծված «հանցավոր խմբի» գործով կալանավորված Սրբուհի Այվազյանը ևս ազատ կարձակվի: Նրա պաշտպան Սանվել Ջաղինյանը 168.am-ի հետ զրույցում ասաց, որ կալանքի ժամկետը երկարացնելու վերաբերյալ միջնորդություն չի ներկայացվել դատարան: Ամենայն հավանականությամբ նրա նկատմամբ ևս որպես խափանման միջոց կընտրվի ստորագրություն չհեռանալու մասին:
Նշենք, որ այսօր արդեն ազատ է արձակվել գործով կալանավորված Լիլիթ Թորոսյանը, ազատ կարձակվեն Նելլի Մինասյանն ու Հայկ և Հրանտ Վարդանյանները: