Արտաշատում 2 ամսական երեխա է մահացել. պատճառը հայտնի չէ. news.am
Արարատի մարզի Արտաշատ քաղաքում հունվարի 17-ին երկու ամսական երեխա է մահացել: «Արտաշատ» բժշկական կենտրոնի տնօրեն Վարդան Հովհաննիսյանը NEWS.am-ի հետ զրույցում ասել է, որ երեխան իրենց մոտ է տեղափոխվել արդեն մահացած վիճակում:
«Մենք մահվան պատճառը չգիտենք, բայց երեխան ջերմություն չի ունեցել, իրենց տանն էլ գրիպով հիվանդ մարդ չկա»,- ասաց տնօրենը:
Մանրամասներն` այստեղ