Մաքրեք լյարդն ու ազատվեք ավելորդ կիլոգրամներից՝ ընդամենը 72 ժամվա ընթացքում

Եթե տոներից հետո զգում եք, որ լյարդը ծանրացել է և դժվար է աշխատում, ապա ժամանակն է փրկել այն բնական ըմպելիքի միջոցով:

Լինում են պահեր, երբ մարդու օրգանիզմն ուղղակի գերծանրաբեռնված է տոքսիններով, իսկ լյարդը չի կարողանում ճիշտ կատարել իր ֆունկցիաները: Նման դեպքերում քաշի կորուստը շատ դանդաղ է ընթանում:

Լյարդը համարվում է մարդու օրգանիզմի կարևորագույն օրգաններից մեկը: Բացի այդ, այս օրգանը կարևոր է նաև նիհարելու գործում: Այնպես որ, եթե որոշել եք նիհարել, ապա նախ և առաջ՝ պետք է մաքրել լյարդը տոքսիններից:
Լյարդը մաքրելու բազմաթիվ բնական մեթոդներ կան, դրանք կարող են լինել հյութեր, տարատեսակ բանջարեղենային ապուրներ, և այլն:

Ձեզ ենք ներկայացնում մի հրաշք ըմպելիք, որը մաքրում է լյարդն ու օգնում նիհարել ընդամենը 72 ժամվա ընթացքում:

Բաղադրություն

• 3 կիտրոն
• 1 բաժակ կտրատած մաղադանոս (Петрушка) 
• 5 շոգեխաշած նեխուր (քարավուզ, сельдерей)
• 6 բաժակ ջուր

Պարաստման եղանակը

Բլենդերի մեջ խառնեք կիտրոնի հյութը, մաղադանոսն ու նեխուրը  , ապա ավելացրեք ջուրն ու ևս մեկ անգամ խառնեք: Օրական 3 անգամ երկու բաժակ խմեք այս հյութից՝ ուտելուց առաջ: Կրկնեք այս պրոցեդուրան 2 օր անընդմեջ, ապա 7-10 օր դադար տվեք և նորից կրկնեք:

Մաղադանոսը  և նեխուրը ամենաբուժարար և օգտակար բույսերից են, որոնց մասին 168.am-ը բազմաթիվ հրապարակումներ  է ներկայացրել:
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը

Տեսանյութեր

Լրահոս