Սիրիայի արևմուտքում 40 մարդ է սպանվել ավիահարվածի հետևանքով
![](https://168.am/wp-content/uploads/2016/01/160109184019_maaret_al-numan_destruction_624x460_reuters_nocredit.jpg)
Նվազագույնը 40 մարդ է մահացել Սիրիայի արևմտյան մասում գտնվող Իդլիբ նահանգի Մաարետ-էն-Նուուման քաղաքին հասցված ավիահարվածի հետևանքով, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Ինչպես հայտնել են տեղի ակտիվիստները, հրթիռները արձակել են ռուսական կործանիչները, դրանք ուղղված են եղել տեղի բանտի ուղղությամբ, որտեղ իր պատանդներին է պահում իսլամիստական «Նուսրա ճակատ» խմբավորումը, որը վերահսկում է Իդլիբի մեծ մասը:
Տեղեկություններ են հաղորդվում նաև քաղաքային շուկային հասցված արկերի մասին:
ՌԴ պաշտպանության նախարարությունը դեռ չի մեկնաբանել այդ տեղեկությունը: