Բաժիններ՝

Գյումրիում վթար է տեղի ունեցել. տուժածները տեղափոխվել են Ավստրիական մանկական հիվանդանոց

Tsayg.am-ը գրում է. Դեկտեմբերի 15-ի կեսօրին, ժամը 11:40-ի սահմաններում ավտովթար է տեղի ունեցել Գյումրու Տիգրան Մեծ փողոցում, թիվ 26 դպրոցի մերձակա հատվածում: Բախվել են «Ֆոլցվագեն Պասսադ» և «Օպել» մակնիշների ավտոմեքենաները: Ըստ ճանապարհային ոստիկանի, երկու մեքենաներն ընթացել են նույն ուղղությամբ, «Օպել» վարորդը փորձել է շրջադարձ կատարել: Արդյունքում տեղի է ունեցել բախումը, ինչի հետևանքով «Օպել» մակնիշի մեքենան իներցիայով մոտավորապես 100 մետր հեռավորության վրա է հայտնվել: Երկու տուժած 2000 թվականին ծնված Գ.Մ.-ն և 1999 թվականին ծնված Զ.Մ.-ն տեղափոխվել է Ավստրիական մանկական հիվանդանոց:

1450174880_vtar-6

1450174894_vtar-3

1450174904_vtar-5

1450174934_vtar-1

1450174949_vtar-4

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս