Բաժիններ՝

Մոնսերատ Կաբալյեն հարկերը չվճարելու համար դատապարտվել է կես տարվա ազատազրկման

Բարսելոնի դատարանը իսպանացի ճանաչված օպերային երգիչ Մոնսերատ Կաբալյեին մեղավոր է ճանաչել խարդախության ու հարկերը չվճարելու մեջ:

Հայտնի արտիստը դատապարտվել է 6 ամսվա ազատազրկման ու 255 հազար եվրո տուգանքի, հայտնում է The Local-ը:

Կաբալյեն ընդունել է իր մեղքը ու վճարել է տուգանքը, սակայն դատախազությունը պնդել է հետաքննություն անցկացնել, քանի որ խոսքը բավական մեծ գումարի՝ 500 հազար եվրոյի մասին է:

Հիշեցնենք, որ սկանդալային հետաքննությունը երգչուհու նկատմամբ սկսվել է մի քանի տարի առաջ, երբ պարզվել է, որ 2010 թվականից նա չի հայտարարագրել իր եկամուտները:

Ընդ որում՝ երգչուհին իր բնակության վայր է մատնանշել Անդորրան: Դատարանի կարծիքով՝ նա դա արել է հարկերից խուսափելու նպատակով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031