«Սուոնսին» պլանավորում է հրավիրել Գիգզին` թիմի գլխավոր մարզչի պաշտոնի համար
«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Լուի Վան Գալի օգնական Ռայան Գիգզը կարող է գլխավորել «Սուոնսին»:
Վալիական ակումբի ղեկավարությունը պլանավորում է հրավիրել երեկ մարզչի պաշտոնից հեռացված Գարի Մոնկի փոխարեն՝ երիտասարդ և հեռանկարային մարզչի, ով հարձակողական ֆուտբոլ է դավանում:
«Սուոնսիի» սեփականատեր Հյուվ Ջենքինսի կարծիքով՝ Գիգզը համապատասխանում է այդ պահանջներին:
Սպասվում է, որ «Սուոնսին» մինչև «Մանչեսթեր Սիթիի» հետ խաղը չի մտնի բանակցությունների մեջ 42-ամյա մասնագետի հետ, սակայն ակումբում հույս ունեն, որ Գիգզը կհամաձայնի այդ աշխատանքին:
Հիշեցնենք, որ Գիգզը դիտարկվում է՝ որպես «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզչի թեկնածուներից մեկը նրանից հետո, երբ 2017թ. կլրանա Լուի Վան Գալի պայմանագրի ժամկետը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը