Կանխարգելեք կրծքագեղձի քաղցկեղը

Ձուկը մեզ ապահովում է օմեգա-3 ճարպաթթուներով, որոնք անհրաժեշտ են ուղեղի զարգացման համար և նվազեցնում են սրտանոթային համակարգում բորբոքային գործընթացները:

Վերջերս արված հետազոտությունները ցույց են տվել, որ շաբաթական երկու անգամ ձուկ ուտելով՝ կկանխարգելեք կրծքագեղձի քաղցկեղը: Գիտնականները պնդում են, որ սաղմոնը նվազեցնում է քաղցկեղի առաջացման ռիսկը 14%-ով:

Ինչպես արդեն նշեցինք, ձուկը հարուստէ օմեգա-3 ճարպաթթուներով, սակայն հետազոտությունները ցույց են տվել, որ ոչ բոլորն են յուղոտ ձուկ ուտում, ինչն էլ նվազեցնում է օմեգա-3 ստանալու շանսերը:

healthyfoodhouse.com-ի փոխանցմամբ՝ կրծքագեղձի քաղցկեղը կարող է առաջանալ տարբեր պատճառներով, մինչ այժմ ոչ մի գիտական փաստ չկա, թե ինչից է առաջանում այս չարաբաստիկ հիվանդությունը:

Կարդացեք նաև

Սակայն կանայք հատկապես պետք է ուշադիր լինեն և հետևեն իրենց օրգանիզմում օմեգա-3-ի քանակին:

Պետք է շաբաթական 2 անգամ յուղոտ ձուկ ուտել, օրինակ՝ սաղմոն կամ սարդինա: Մյուս ձկնատեսակները նույնպես օգտակար են, սակայն քիչ քանակությամբ օմեգա-3 են պարունակում:

Ասիայում կանայք մեծ քանակությամբ ձուկ են օգտագործում, այդ պատճառով այս տարածաշրջանում կրծքագեղձի քաղցկեղի դեպքեր ավելի հազվադեպ են գրանցվում:

Մեկ այլ օմեգա-3 ճարպաթթու՝ ալֆալինոլեիկ թթու, պարունակում են այնպիսի մթերքներ, ինչպիսիք են ընկույզներն ու սերմերը:

Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը

Տեսանյութեր

Լրահոս