Աշխարհահռչակ հայ լուսանկարչի ողջ արխիվը գնել է թուրքական Dogus ընկերությունը. arevelk.am
Պոլսահայ նշանավոր լուսանկարիչ Արա Գյուլերի ամբողջ ֆոտոարխիվը գնել է Dugus թուրքական հոլդինգը, գրում են թուրքական զլմ-ները, նշելով, որ կնքվել է պայմանագիր` ընկերության և Արա Գյուլերի փաստաբանի միջև, ըստ որի ընկերությունը պարտավորվել է բարձր հոնորար վճարել հայ լուսանկարչին, խոսվում է ամսական 50 հազար ԱՄՆ դոլարի մասին:
Հոնորարի չափը դեռևս չի հաստատվել, սակայն նշվում է, որ Արա Գյուլերը հանդիսանալու է մի ընկերության բաժնետերերից, որը պատրաստվում է առաջիկայում թվայնացնել և կոմերցիոն նպատակներով օգտագործել հանրահռչակ լուսանկարչի աշխատանքները:
Dugus հոլգինգը Թուրքիայի երեք խոշոր մասնավոր ընկերություններից մեկն է, որ ներգրավված է մեդիայի, զբոսաշրջության, սպասարկման, նորաձևության և այլ ոլորտներում:
Արա Գյուլերը համարում է 20-րդ դարի խոշոր լուսանկարիչներից մեկը: Լուսանկարչության պատմության մեջ նա մտել է «Ստամբուլի աչք» անունով: Հայ լուսանկարչի հազվագյուտ ֆոտոարխիվն ընդգրկում է հին ու նոր Թուրքիայի պատմությունը, համաշխարհային ճանաչում քաղաքական գործիչների, արվեստագետների, կինոդերասանների, հայ մեծերի դիմանկարներ:
Պաբլո Պիկասո
Սալվադոր Դալի
Ալֆրեդ Հիչքոք
Աղբյուրը՝ arevelk.am: