Արթուր Ղազարյանի` Տույի, պատժի կրման տիպը փոխվել է

Արթուր Ղազարյանի (մականունը Տույ) պատժի կրման տիպը փոխվել է: Այս մասին 168.am-ին հայտնեցին ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնից: Նա պատիժը կրելու է բաց տիպով:

Հիշեցնենք, որ Արթուր Ղազարյանին մեղադրանք էր առաջադրվել այն բանի համար, որ նա գործով չպարզված հանգամանքներում ապօրինի կերպով ձեռք է բերել և կրել հրազեն հանդիսացող «Վիկինգ» մոդելի 9մմ տրամաչափի գործարանային արտադրության ակոսափող ատրճանակ և ռազմամթերք հանդիսացող 9մմ/9X19/ տրամաչափի թվով 17 փամփուշտներ, որոնք նրա մոտ հայտնաբերվել է ՀՀ ոստիկանության Կենտրոնականի բաժնում կատարված անձնական խուզարկության ժամանակ:

Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավճռով՝ մեղավոր էր ճանաչվել՝ դատապարտվելով 1 տարի ժամկետով ազատազրկման: Արթուր Ղազարյանը 2015թ. հուլիսի 10-ին ձերբակալվել էր։ 2015թ. հուլիսի 13-ին խափանման միջոց էր ընտրվել կալանավորումը։

Տեսանյութեր

Լրահոս