Ինչպե՞ս կանխել փարիզյան տիպի ահաբեկչական գործողությունները սթրեսները վերացնելով

Ցանկացած երկրի զինվորական ուժերը կարող են կանխել ահաբեչությունը, եթե օգտագործեն փորձաքննություն անցած, մարդկային ռեսուրսների վրա հիմնված առաջատար ռազմական տեխնոլոգիան՝ Անպարտելի պաշտպանության տեխնոլոգիան (ԱՊՏ): Այն հիմնված է ճշգրիտ վիճակագրական տվյալների վրա. ռազմական դաշտային հետազոտությունները և 23 կրկնակի գրախոսված ուսումնասիրություն վկայում են, որ այն արագ և արդյունավետ կերպով վերացնում է լարվածությունն ու խուճապը: Զինվորական ուժերն oգտագործել են ԱՊՏ-ն՝ որպես սթրեսներն ու բռնությունները նվազեցնելու միջոց: Փորձը ցույց է տվել, որ պաշտպանությունը հուսալի է, երբ գտագործվում է ԱՊՏ-ն, ոչ թե, երբ պաշտպանությունը հույսը դնում է կռահումների վրա՝ վտանգելով մարդկանց կյանքը:

Զինվորական ուժերում հատուկ բաժին է պատրաստվում, որը կոչվում է ԱՊՏ-ի կանխարգելող թև. այն օգտագործվում է ազգի ներսում և սահմանային գոտում կուտակված սթրեսը վերացնելու համար: Դրա ներկայությամբ ավելի ու ավելի խաղաղ մթնորորտ է սկսում տիրել շրջապատում. ըստ վիճակագրության՝ նվազում են հակամարտությունները, ահաբեկչությունները, հանցագործությունները, վթարները, հիվանդանոցային հիվանդների թիվը:

ԱՊՏ-ի տեխնոլոգիայի կիրառումը ներառում է Տրանսցենդենտալ մեդիտացիայի և դրա առաջընթաց ծրագրերի կիրառումը զինվորականների կողմից: Այս պարզ, բնական մտավոր տեխիկան կարող է կատարվել ամեն զինվորի կողմից` անկախ նրա մշակութային, սոցիալական, կրոնական պատկանելությունից: Հասարակության մեջ կոհերենտություն առաջ բերելու համար նրանք դա կատարում են օրվա մեջ երկու անգամ, մեկ շաբաթ, գերադասելի է՝ ապահով մի տեղ, որը, սակայն, մոտ է այն տեղերին, որտեղ բնակչությունը կարող է ահաբեկչության, պատերազմի կամ բռնությունների թիրախ դառնալ:

Համալիր մի հետազոտություն, որը տպագրվել է Journal of Offender Rehabilitation ամսագրում, ցույց է տվել, որ երբ ԱՊՏ կատարող խմբերը մեծաթիվ էին, 72 տոկոսով նվազել էին միջազգային ահաբեկչությունները, և 32 տոկոսով նվազել էր ազգամիջյան հակամարտությունների թիվը:

Պատերազմների ժամանակ ԱՊՏ-ի կիրառումը բարենպաստ է ազդել հասարակության վրա, ընդ որում, օգտագործված վիճակագրական մեթոդները բացառում են որևէ պատահականություն: Journal of Conflict Resolution պարբերականում տպագրված հետազոտությունը, օրինակ, ցույց է տվել, որ ռազմական գործողությունները Լիբանանում նվազել էին 45%-ով 48 ժամում: Այնուհետև, Journal of Social Behavior and Personality պարբերականում տպագրված մի հետազոտություն ամփոփել է Լիբանանից տարբեր հեռավորությունների վրա գտնվող ԱՊՏ-ի 7 խմբի ազդեցությունը 1980-ականների կեսերին. հակամարտող կողմերի միջև համագործակցությունն աճել էր 48%-ով, ռազմական գոտում զոհվածների թիվը նվազել էր 71%-ով, իսկ վիրավորների թիվը՝ 68%-ով:

Հարկ է նշել, որ խաղաղության պայմաններում ԱՊՏ խմբերի կողմից այս տեխնոլոգիայի կիրառումը մեծ արդյունավետությամբ կարող է կանխել ապագա հակամարտությունները:

Առաջընթաց ռազմական գիտության կենտրոնի գործադիր տնօրեն Դոկտոր Դեյիդ Լեֆլեր

«Մահարիշի վեդայական կենտրոն» կրթական հիմնադրամի տնօրեն Սվետլանա Գալստյան

Տեսանյութեր

Լրահոս