Բաժիններ՝

Իսրայելի և Եգիպտոսի ղեկավարները կոչ են արել Խաղաղության Նոբելյան մրցանակ հանձնել Թրամփին

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն այն կարծիքին է, որ Խաղաղության Նոբելյան մրցանակի պետք է արժանանա ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ Այս մասին նա գրել է X սոցիալական հարթակում:

«Խաղաղության Նոբելյան մրցանակը հանձնեք Դոնալդ Թրամփին, նա արժանի է դրան», – նշել է Իսրայելի վարչապետը։Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթթահ աս Սիսին նույնպես կարծում է, որ Թրամփը պետք է ստանա Խաղաղության Նոբելյան մրցանակը, հաղորդում է Daily News Egypt թերթը։

Հոկտեմբերի 9-ին Թրամփի հետ կայացած հեռախոսազրույցում Եգիպտոսի նախագահն ընդգծել է, որ ԱՄՆ ղեկավարն այդ մրցանակը պետք է ստանա Գազայի հատվածում իրադրության կարգավորման ամերիկյան պլանի առաջին փուլի շուրջ Իսրայելի և ՀԱՄԱՍ շարժման կողմից համաձայնության հասնելու գործում ունեցած դերի համար։

Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկրին կհայտարարեն հոկտեմբերի 10-ին։

Թրամփը հայտարարել է, որ, ըստ իր հաշվարկների, նախագահական երկրորդ ժամկետի ընթացքում ինքն արդեն կարողացել է կարգավորել ութ միջազգային ճգնաժամ։ Միևնույն ժամանակ մի քանի ամերիկյան լրատվամիջոցներ նշում են, որ ոչ բոլոր դեպքերում է Թրամփը կենտրոնական դեմք դարձել  կարգավորման գործում։ Բացի այդ, ինչպես նշվում է հրապարակումներում, առանձին հակամարտություններ, որոնք ԱՄՆ նախագահը համարում է լուծված, կարող են կրկին բռնկվել։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031