
Պուտինը ԱՊՀ երկրների ղեկավարներին հրավիրել է Ռուսաստան

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ԱՊՀ երկրների ղեկավարներին դեկտեմբերին հրավիրում է Ռուսաստան՝ ոչ պաշտոնական հանդիպման։ Այս մասին գրում է РИА Новости-ն:
«Եթե հնարավոր համարեք, ես շատ ուրախ կլինեմ այս տարվա վերջին՝ Նոր տարվա նախօրեին ձեզ տեսնել Ռուսաստանում, ինչպես ավանդույթո ուժող ձևավորվել է՝ Սանկտ Պետերբուրգում, մեր ոչ պաշտոնական հանդիպմանը»,- ասել է Պուտինը ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի սահմանափակ կազմով նիստի ժամանակ։
Ուրբաթ օրը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ժամանեց Դուշանբեում կայանալիք ԱՊՀ գագաթնաժողովին, որտեղ տեղի է ունենում ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նիստը։ ԱՊՀ գագաթնաժողովին մասնակցում են նաև Ադրբեջանի, Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի, Թուրքմենստանի և Ուզբեկստանի ղեկավարները։