«Հեպատիտ C»-ով վարակվելու գործը դատարանում է

«Քաջարանի բժշկական կենտրոն»-ում  քաղաքացիների՝ «հեպատիտ  C»-ով հիվանդանալու դեպքով հարուցված քրեական գործի նախաքննությունն ավարտվել է, քրեական գործն ուղարկվել է դատարան:

Հարուցված քրեական գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել 5 անձի: Վարդան Ավագյանին,Վիրաբ Մանասյանին,Երվանդ Ավագյանին,Նորա Կարապետյանին և Արմեդա Վանեսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նրանք հանդիսանալով բուժաշխատողներ,խախտել են սանիտարահամաճարակային անվտանգության կանոնները,որոնք անզգուշությամբ առաջացրել են մարդկանց վիրուսային Հեպատիտ Ց հիվանդությամբ զանգվածային հիվանդանոցում,որի հետևանքով մի շարք քաղաքացիների առողջությանը անզգուշությամբ պատճառվել է կյանքին վտանգ սպառնացող ծանր վնաս:

Բոլորի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին: Քրական գործն ուղարկվել է Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարան, մակագրվել դատավոր Նապոլեոն Օհանյանին:

Տեսանյութեր

Լրահոս