Աբրամովիչը Մոուրինիոյին ապագայի հետ կապված ոչ մի երաշխիք չի տվել
![](https://168.am/wp-content/uploads/2015/11/JOSEROMAN_3409809b.jpg)
«Չելսիի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինիոն պետք է նախապատրաստի թիմն ԱՊԼ-ի 13-րդ տուրի «Նորվիչի» դեմ խաղին:
«Չելսիի» սեփականատեր Ռոման Աբրամովիչը պորտուգալացի մասնագետին ընձեռել է նման հնարավորություն, չնայած առաջնությունում կրած 3 անընդմեջ պարտություններին:
Ընդ որում, Աբրամովիչը Մոուրինիոյին նրա ապագայի հետ կապված ոչ մի երաշխիք չի տվել:
Այսպիսով պորտուգալացին հավաքականների խաղերի հետ կապված ընդմիջման ժամանակ կմնա իր պաշտոնում և կնախապատրաստի թիմը «Նորվիչի» հետ խաղին:
Պատրաստեց Անի Գաբուզյանը