Թթվասերով դիմակ մազերի համար
Թթվասերը հրաշալի կերպով սնուցում է մազերը և հարթեցնում է դրանք: Ավելին, թթվասերը նաև գունաթափում է մազերը:
1. Հետաքրքիր է, որ թթվասերից կարող եք չոր մազերի համար հրաշալի դիմակ ստանալ: Իսկ այդ դիմակը պատրաստվում է հետևյալ կերպ՝ մեկ բաժակ թթվասերի և մի քանի ձվի դեղնուցի միջոցով: Բոլոր բաղադրիչները խառնեք գդալով: Ստացված զանգվածը քսեք մազերին՝ արմատներից մինչև ծայրեր, ապա փաթաթեք մազերը սրբիչով: Սպասեք 10-15 րոպե, ապա լվացեք գլուխը տաք ջրով:
2. Մեկ այլ հրաշալի դիմակ. հավասար չափաքանակով խառնեք ոչ յուղոտ թթվասերն ու մեղրը: Այս դիմակը հարմար է սովորական մազեր ունեցողների համար: Այն պետք է օգտագործել կանոնավոր կերպով, և արդյունքում՝ կստանաք փարթամ, հարթ և փափուկ մազեր, քանի որ մեղրն ու թթվասերն ուժեղացնում են մեկը մյուսի օգտակար հատկանիշները:
3. Եթե նոսր մազեր ունեք, ապա ձեզ հարմար կլինի հետևյալ դիմակը. 1:1 հարաբերությամբ խառնեք կեֆիրն ու թթվասերը: Այս դիմակից հետո ձեր մազերը կփարթամանան և կամրանան: Արդյունք ստանալու համար այն պետք է օգտագործել կանոնավոր կերպով:
4. Մազաթափության դեմ դիմակ. ձեզանից կպահանջվեն՝ 1-2ճ/գ թթվասեր և թարմ գազար: Գազարը մանր քերիչով անցկացնել, խառնել թթվասերով: Ստացված խառնուրդը քսել մազերին և տարածել ամբողջ երկայնքով, թողնել այդպես 30-40րոպե: Ապա սովորականի պես լվանալ մազերը: Դիմակն անհրաժեշտ է դնել շաբաթը 2-3 անգամ:
5. Սովորական և յուղոտ մազերի համար առաջարկում ենք հետևյալ դիմակը.
Բաղադրիչներ
- 2ճ/գ թթվասեր
- 3ճ/ խաղողի կորիզ յուղ
- 5-6 կաթիլ եղեսպակի եթերային յուղ
Բոլոր բաղադրիչները խառնեք և խյուսը քսեք մազարմատներին, փաթաթեք մազերը և 30-40 րոպե անց լվացեք սովորականի պես:
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը
.