Բակո Սահակյանը պրոֆեսոր Նիկոլայ Հովհաննիսյանին պարգևատրել է «Երախտագիտություն» մեդալով
Նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 28-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը մատուցած ծառայությունների համար եւ ծննդյան 85-ամյակի կապակցությամբ պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի թղթակից անդամ, գիտության վաստակավոր գործիչ Նիկոլայ Հովհաննիսյանը պարգեւատրվել է «Երախտագիտություն» մեդալով: