Բռունցքով մի քանի անգամ հարվածել է ականջին
Հոկտեմբերի 26-ին, ժամը 16.55-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից Կենտրոնականի բաժնում հաղորդում էր ստացվել, որ իրենց է զանգահարել 1942 թ. ծնված Հայկ Գ.-ն և հայտնել, որ 1968 թ. ծնված Գեղամ Ա.-ն Աբովյան փողոցի թիվ 42 շենքի մոտ, վիճաբանության ժամանակ, բռունցքով մի քանի անգամ հարվածել է իր ականջին և պատճառել վնասվածքներ:
Մեկնած օպերատիվ խումբը նշված վայրից, մարմնական վնասվածք հասցնելու կասկածանքով, բերման է ենթարկել Գեղամ Ա.-ին և ներկայացրել Հայկ Գ.-ին:
Կատարվում է հետաքննություն: