Կետը Կանադայում զբոսաշրջային նավի 5 ուղևորի մահվան պատճառ է դարձել

Կանադայի Բրիտանական Կոլումբիա նահանգի Տոֆինո քաղաքի ափի մոտ կետը դարձել է զբոսաշրջային նավի խորտակման պատճառ, հայտնում է Associated Press-ը՝ հղում կատարելով նախնական հետաքննության արդյունքներին:

Ծով ուղևորված զբոսաշրջիկների խումբը կետերին հետևելու նպատակով հավաքվել է նավի ձախ կողմում: Այդ ժամանակ նավի տակ գտնվող կետը սկսել է հարվածել նավին, որը շրջվել է ու սկսել խորտակվել, իսկ զբոսաշրջիկներն ու նավի անձնակազմը հայտնվել են ջրում:

Դեպքի հետևանքով խորտակվել է 5 բրիտանացի զբոսաշրջիկ, 1 ավստրալացի անհայտ կորած է համարվում:

Նավում գտնվել է 27 մարդ:

Տեսանյութեր

Լրահոս