Բաժիններ՝

Թեննեսիի համալսարանում հրաձգություն է տեղի ունեցել, սպանվել է 1 մարդ

ԱՄՆ-ի Թեննեսի նահանգի Նաշվիլ քաղաքի համալսարանի տարածքում տեղի է ունեցել հրաձգություն, հայտնում է տեղի Tennessean պարբերականը:

Դեպքը տեղի է ունեցել տեղի ժամանակով ժ. 23:00-ի սահմաններում: Նվազագույնը 3 մարդ վիրավորվել է, ինչից հետո նրանց տեղափոխել են տեղի հիվանդանոց, որտեղ տուժածներից մեկը մահացել է:

Ոստիկանությունը ժամանել է դեպքի վայր ու սկսել է հետաքննել տեղի ունեցածը: Համալսարան տանող բոլոր ճանապարհները փակ են: Ուսումնական հաստատության տարածքում ներկայում միայն ուսանողներն են գտնվում:

Հայտնի չէ, թե ով է հրաձգության հեղինակը, տեղեկացնում է korrespondent.net-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս