Ֆրանսիայի հարավ-արևմուտքում խոշոր վթարի հետևանքով զոհվել է 39 մարդ
Նվազագույնը 39 մարդ է զոհվել Ֆրանսիայի հարավարևմտյան Լիբուրնե քաղաքում ուղևորատար ավտոբուսի ու բեռնատարի բախման հետևանքով, հայտնում է LifeNews-ը:
Ինչպես հայտնում են ֆրանսիական ԶԼՄ-ները, բախումից հետո երկու տրանսպորտային միջոցներն էլ այրվել են:
ՃՏՊ-ի վայր է ժամանել 60 հրշեջ մեքենա: Տեղի ունեցածի պատճառները ճշտվում են: